ԻԻրինա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։

Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։

Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

Տոնական միջոցառումների շրջանակում Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում