Քննարկվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը

Քննարկվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը

««Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախաձեռնությամբ վերականգնվում է կրկնակի հարկումը բացառող իրավահարաբերությունների պրակտիկան: Փոխադարձաբար երկրների ռեզիդենտների համար սահմանվում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան երկրների օրենսդրությամբ է նախատեսված: Կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորվում:

Համաձայնագրերում պասիվ եկամուտների հարկման իրավունքն առաջնահերթորեն վերապահվում է եկամուտների վճարման աղբյուր երկրին, այս դեպքում եւս համաձայնագիրը բացառություն չէ: Որոշ դեպքերում նախատեսվել են նաև գործող ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, հատկապես այն պայմաններում, երբ հաղթահարվում է ներդրումների որոշակի շեմ:

Ակնկալվում է ձևավորել կայուն հիմք երկու երկրների հարկային մարմինների միջև փոխադարձ համագործակցության համար:

Հարցն արժանացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©