• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև 100 միլիոն դոլար է ներդրել, որ ՀՀ-ին զրկի անկախությունից. Սաֆարյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև... 20:35
Մարդիկ դեռ ասելու են՝ ով է իրենց կաշառք տվել. ՔՊ պատգամավոր Մարդիկ դեռ ասելու են՝... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով. Տեր Արամ
Հասարակություն
13:0502 Սեպ, 2025

Իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով. Տեր Արամ

Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, ի լրումն Ֆեյսբուքի իր էջի գրառման, որում կարծիք էր հայտնել, թե հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող, ևս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:

«Սիրելինե՛րս, մեկ օր առաջ իմ էջով, իմ անունով մի հրապարակում արեցի՝ խոսելով մեր Մայր Եկեղեցու կյանքն ապականող զազրելի բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի անհրաժեշտության մասին։ Գրելուս պահից անցել է մեկ օր, և այս մեկ օրը ես անցկացրել եմ ոչ թե ցավի կամ սոսկ անհանգստության մեջ մաշվելով, այլ աղոթքի և խոկման։ Աղոթքն ու խոկումը մեզ համար ոչ թե ձևական կամ չոր պարտականություններ են, այլ առավել հանգիստ խղճով և առ Աստված ունեցած վստահությամբ ապրելու ուղիղ ճանապարհ։ Երբ մարդը բարձրաձայնում է ճշմարտությունը հավատով, նա արդեն ազատված է. մնում է միայն Աստծո առաջ հաստատակամ կանգնել և յաղագս ամենայնի երիցս փառաբանել Տիրոջը։

Եվ, սակայն, երեկվա իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից ակնարկներով։ Ցավոք, սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում։

Ցանկանում եմ հստակ ասել՝ ես չեմ վախեցել, ես լռել եմ, բայց այս լռությունս թող չշփոթվի հնազանդ լռության կամ հուսալքվածի լռության հետ։ Հիսուս լռեց Պիղատոսի առաջ ոչ թե որովհետև չէր կարող խոսել, այլ որովհետև Նրա լռությունը խոսքի պես զորեղ էր։ Այդ լռությամբ Հիսուս դատեց մեկին, որի նուրբ մտքի թռիչքը պիտի սահմանափակվեր «իսկ ի՞նչ է ճշմարտությունը» հեգախառն թույնով...

Ես քահանա եմ, ծառա ոչ թե մի պաշտոնյայի կամ խմբակի, այլ Բարձրյալ Աստծո և իմ ժողովրդի։ Երբ որևէ հեղինակություն, թեկուզ և բարձրագույն հոգևոր իշխանություն, փոխանակ հնչեցված հրապարակային մտահոգություններին պատասխանելու, փորձում է հեռակա ու անհետևանք ճնշումների միջոցով լռեցնել հոգևորականին, վկայում է ոչ թե ներքին կարգի կամ ընտանիքի խնդիրները «հրապարակայնացնելու» անթույլատրելիության մասին, այլ համակարգային խոր ճաքերի։ Ես չեմ խոսել աղմուկին իմ ձայնը միախառնելու համար, այլ խոսել եմ լուծումներ լսելու ակնկալիքով։ Այո՛, երբ խոսքերն ավելորդ են, լռելը լավագույն ընտրությունն է, բայց սա չի նշանակում, թե կարգով բարձր եկեղեցականներին իրավունք է տրված խոսքը լռեցնելու մեթոդներով լուծումներ փնտրել։

Ցավոք, մեր Եկեղեցու ներսում այսօր կա եկեղեցա-իրավական՝ կանոնական բարձիթողիություն։ Մոռացության է տրված ոչ միայն սուրբ ժողովների կանոնների հեղինակությունը, այլև Սուրբ Գրքի Կենարար Խոսքը։ Եպիսկոպոսը գործում է ոչ թե որպես Հայր, այլ որպես օրենսդիր, գործադիր, դատական մարմին, իսկ քահանային զլացվում է որպես հոտի հոգևոր հայր գործելու՝ ձեռնադրությամբ ստացած իրավունքը, և գործնականում արտոնվում է միայն «հրահանգներ» կատարելը։ Այսպիսով, քահանան վերածվում է ենթակայի, կամայական «կուսակրոնը»՝ վերադասի։ Այս իրավիճակը պետք է ստանա լուրջ գնահատական ոչ թե մեկ անհատի, այլ ամբողջ հոգևոր կյանքի համար, քանի որ այսպես խաթարվում է այն ամենը, ինչը անվանում ենք Եկեղեցի՝ որպես Քրիստոսի Կենդանի Մարմին։

Ես խոսել եմ մի անգամ, այսօր էլ խոսում եմ բաց ճակատով։ Եվ կրկին ասում եմ՝ այդ խոսքը ոչ մեկի դեմ չէր և չէ, այլ հանուն միության, ճշմարտության և արդարության։

Իմ ծառայությունն այս հոտին չի կարող դադարել հեռախոսազանգերով կամ թաքուն եղանակներով տրված հրահանգներով։ Չկա և չի կարող լինել այդպիսի թեմական իշխանություն, որն ինձ բաժանի իմ համայնքից, քանի դեռ Եկեղեցու սրբազան ժողովների հաստատած կանոններով, արդար և թափանցիկ քննությամբ փաստված չէ իմ սայթաքումը կանոնական ուղուց։

Ես ծառայում եմ և կշարունակեմ ծառայել ոչ թե պաշտպանելու ինձ, այլ պաշտպանելու այն կանթեղը, որ պիտի մշտավառ մնա, նույնիսկ եթե մարդիկ փորձեն շիջուցանել այն։

Եկեղեցու բարեկարգության ճանապարհը սողալով և քծնելով չի հաղթահարվում։ Այն պատկանում է պարզճակատ և Աստծուն անվերապահորեն սիրող, հավատացող և կյանքի բոլոր պահերին հույսը միայն ՆՐԱ վրա դնող սրտապինդներին։

Շնորհակալություն բոլորիդ արձագանքների համար։

Աղոթում եմ բոլորիդ համար և ունեմ Ձեր բոլորի աղոթքի կարիքը։

Աղոթում եմ նույնիսկ բոլոր նրանց համար, ովքեր չեն աղոթում ինձ համար։

Հավատում եմ՝ Ճշմարտությունը հավիտենական է, սուտը ունի միայն մեռնող շնչառություն։

Խաղաղություն բոլորիդ»,- գրել է Տեր Արամը:

Դիտումների քանակ712
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող. Հովհաննավանքի հոգևոր հովիվ 19:3801 Սեպ, 2025 Հոգևոր իշխանությունը չի կարող լինել քաղաքական-կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի սպասարկող. Հովհաննավանքի հոգևոր հովիվ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 2026-ի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք. ՆԳՆ 18:4726 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն արձագանքել է Հորմուզի նեղուցում միջադեպին 18:4026 Հնս, 2026
  • Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 18:3426 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է 18:3126 Հնս, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ 18:2426 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կվերանայի Մերձավոր Արևելքում իր ուժերի դասավորությունը. The Wall Street Journal 18:1726 Հնս, 2026
  • ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների 18:0826 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը 18:0626 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին 18:0226 Հնս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք 17:5626 Հնս, 2026
  • Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է 17:5226 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:4526 Հնս, 2026
  • Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում 17:4526 Հնս, 2026
  • Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը 17:3726 Հնս, 2026
  • Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից 17:2826 Հնս, 2026
  • Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 17:1926 Հնս, 2026
  • Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 17:1026 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 17:0026 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Պետք է մշակել հստակ գործողությունների ծրագիր. վարչապետը՝ Կոնդի վերակառուցման մասին 17:0026 Հնս, 2026
  • Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո 16:5826 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված, համաձայնեցված ծրագրերը 16:5126 Հնս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը 16:4426 Հնս, 2026
  • Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 16:3926 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան 16:3326 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան 16:3126 Հնս, 2026
  • Քաղցրավենիք, Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից 16:1226 Հնս, 2026
  • Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ 16:1226 Հնս, 2026
  • 6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից 15:5926 Հնս, 2026
  • ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը. Գալյան 15:4926 Հնս, 2026
  • Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները 15:3926 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 15:2926 Հնս, 2026
  • Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:2626 Հնս, 2026
  • Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 15:2426 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը 15:1226 Հնս, 2026
  • Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը 15:0026 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:0026 Հնս, 2026
  • Բարեգործական համերգ՝ բժիշկ-երաժիշտներից 14:4826 Հնս, 2026
  • Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է 14:3826 Հնս, 2026
  • Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին 14:2726 Հնս, 2026
  • Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար 14:1826 Հնս, 2026
  • ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը 14:0926 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի 13:5726 Հնս, 2026
  • Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրից 13:5526 Հնս, 2026
  • Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում 13:4826 Հնս, 2026
  • «Ավերս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3526 Հնս, 2026
  • Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ 13:2426 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 13:2426 Հնս, 2026
  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի 13:1526 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով 13:0826 Հնս, 2026
  • Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ 13:0026 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՍԴ նիստը մեկնարկել է միջնորդություններով․ քաղաքական ուժերը վիճարկում են ԿԸՀ որոշումները 13:0026 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 12:5726 Հնս, 2026
  • Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակման 12:4626 Հնս, 2026
  • Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր 12:3526 Հնս, 2026
  • Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան 12:2426 Հնս, 2026
  • Ուկրաինան 660 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ռուսաստանի և Ղրիմի վրա 12:1526 Հնս, 2026
  • «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ 12:0626 Հնս, 2026
  • ՄԱԿ-ը դադարեցրել է նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով. Reuters 11:5526 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆ 11:4126 Հնս, 2026
  • Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի 11:3126 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները 11:2326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները | ՈՒՂԻՂ 11:2126 Հնս, 2026
  • Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ 11:1026 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին 11:0326 Հնս, 2026
  • Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:5626 Հնս, 2026
  • Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին 10:4526 Հնս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 10:3626 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 10:1426 Հնս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 10:0926 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հարավային Կովկասը պետք է դիտարկել որպես միասնական ռեգիոն. ՀՀ վարչապետ | 26.06.2026 10:0026 Հնս, 2026
  • Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան 09:5526 Հնս, 2026
  • Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը 09:2626 Հնս, 2026
  • Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին 09:0726 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4626 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3126 Հնս, 2026
  • «Օնիրա Քլաբ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 495 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:1926 Հնս, 2026
  • Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն 08:0226 Հնս, 2026
  • Փոփոխվող կլիմայական պայմանները թելադրում են մշակաբույսերի ավելի դիմացկուն սելեկցիա 01:0426 Հնս, 2026
  • Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները 00:3726 Հնս, 2026
  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է 00:1426 Հնս, 2026
  • Գյումրու ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով 23:5825 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է 23:3225 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնել 23:1825 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 23:0025 Հնս, 2026
  • Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 22:4325 Հնս, 2026
  • Շարունակվում են OpenAI-ի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ակադեմիական համայնքի հետ․ ներկայացվել են ChatGPT Edu հարթակի ընձեռած հնարավորությունները 22:3125 Հնս, 2026
  • Չալաբյանը օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրությունների ազատ իրականացմանը. ՔԿ 22:1825 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել 22:0825 Հնս, 2026
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0025 Հնս, 2026
  • Կախվածության մեջ հայտնվում է ոչ թե տրանզիտ երկիրը, այլ տրանզիտի վերջնակետում գտնվողը. վարչապետ 21:5325 Հնս, 2026
  • Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը 21:4625 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ 21:1125 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ԵԱՏՄ-ից մինչև հեռախոսների սև շուկա․ Փաշինյանի անդրադարձը | 25.06.2026 21:0025 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում այլախոհության խնդիրներին 20:5825 Հնս, 2026
  • Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ 20:5425 Հնս, 2026
  • «Զինվորի տուն»-ը մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունք ունի 20:5025 Հնս, 2026
  • Յունիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4725 Հնս, 2026
  • Ավարտվում է «սև» բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը. Նիկոլ Փաշինյան 20:4325 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:3925 Հնս, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել 20:3225 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015