Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են:
Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին:
Տոմսերի վաճառքը սկսվել էր այսօր` օգոստոսի 14-ին: