Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող է ավարտվել. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող է ավարտվել. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվել է։ Այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

 
Օգոստոսի 11-ին տեղեկացրել էինք, որ Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։

 

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©