• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ... 13:12
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
Քաղաքականություն
17:0311 Օգս, 2025

ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը

ԱԳՆ-ն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը.

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով,

առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970 թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975 թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն և միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.

ՀՈԴՎԱԾ I

Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

ՀՈԴՎԱԾ II

Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:

Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։

ՀՈԴՎԱԾ III

Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։

ՀՈԴՎԱԾ IV

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

ՀՈԴՎԱԾ V

Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական ​​և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961 թ. և 1963 թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ VI

Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VII

Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VIII

Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ IX

Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։

ՀՈԴՎԱԾ X

Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՀՈԴՎԱԾ XI

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր և որևէ երրորդ կողմի միջև գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ XII

Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:

Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969 թ.) կոնվենցիային համապապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչև դրա ուժի մեջ մտնելը։

ՀՈԴՎԱԾ XIII

Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը և կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։

ՀՈԴՎԱԾ XIV

Չհակասելով միջազգային իրավունքով և Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե ​​նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։

ՀՈԴՎԱԾ XV

Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:

ՀՈԴՎԱԾ XVI

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ​​ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ XVII

Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որևէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:


Ամսաթիվ, վայր»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։  

Դիտումների քանակ2975
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին 21:0110 Օգս, 2025 Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին Քաղաքականություն
  • Օգոստոսի 11-ին նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումները կդադարեն. Միրզոյան 14:5310 Օգս, 2025 Օգոստոսի 11-ին նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումները կդադարեն. Միրզոյան Քաղաքականություն
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին 08:0609 Օգս, 2025 Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճգնաժամը ՌԴ վառելիքի շուկայում ՀՀ տնտեսության վրա չի ազդել. ներմուծման կառուցվածքը դիվերսիֆիկացված է 13:4110 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 13:3010 Օգս, 2026
  • Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում 13:1910 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել 13:1110 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նորընտիր ԱԺ ղեկավար կազմը ձևավորված է 13:0010 Օգս, 2026
  • Գծանշում Երևան-Սևան ճանապարհին՝ միջին նորոգման ծրագրի շրջանակում 12:5810 Օգս, 2026
  • Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը 12:4810 Օգս, 2026
  • Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան 12:4110 Օգս, 2026
  • Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին 12:3610 Օգս, 2026
  • Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման, կան զոհեր 12:3110 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից 12:2310 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ 12:1110 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:0510 Օգս, 2026
  • Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին 11:5210 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5010 Օգս, 2026
  • 10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3710 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3610 Օգս, 2026
  • ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան 11:2110 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 11:1210 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ 11:0110 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 10:5010 Օգս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում 10:3410 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:3010 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը 10:3010 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 10:2710 Օգս, 2026
  • Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 10:1810 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն բենզին և դիզվառելիք ներմուծում է տասը երկրից, ցանկն ընդլայնվում է | 10.08.2026 10:0010 Օգս, 2026
  • Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 09:5310 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 09:3310 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին 09:1810 Օգս, 2026
  • Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին 08:5710 Օգս, 2026
  • Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4510 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2110 Օգս, 2026
  • Թվայնացվում է հայերենի լեզվական ժառանգությունը | Հարցազրույց Վիկտորիա Խուրշուդյանի հետ 20:4209 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 09.08.2026 20:0309 Օգս, 2026
  • Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքները 19:2509 Օգս, 2026
  • Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել 17:5909 Օգս, 2026
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 16:4209 Օգս, 2026
  • ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:0609 Օգս, 2026
  • Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան 15:2709 Օգս, 2026
  • Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը 15:0409 Օգս, 2026
  • ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ 14:4509 Օգս, 2026
  • Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:5609 Օգս, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով 13:3409 Օգս, 2026
  • Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը 13:1209 Օգս, 2026
  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:5009 Օգս, 2026
  • Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը 11:4209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3509 Օգս, 2026
  • Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:3209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:5409 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1009 Օգս, 2026
  • Արարատ գյուղի ամբուլատորիան հիմնանորոգվել և վերազինվել է 01:1009 Օգս, 2026
  • Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն 00:3909 Օգս, 2026
  • Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ 23:5808 Օգս, 2026
  • Հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող 4-րդ բանակային խաղերի հաղթողները 23:2108 Օգս, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ-նախարար Ժասլան Մադիևին 22:5408 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան 22:2008 Օգս, 2026
  • 1-ին փուլում 500 մլն դոլար, 2-րդում՝ ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում. Firebird AI գործարանի բացումը 21:5108 Օգս, 2026
  • ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում 21:2008 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱՄՆ և ՀՀ ղեկավարները վերահաստատել են TRIPP-ի կառուցումը սկսելու հաստատակամությունը 21:0008 Օգս, 2026
  • Դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնում. նշվում է Շինարարի օրը 20:5808 Օգս, 2026
  • Կերպարվեստի և նորաձևության յուրօրինակ հանդիպում 20:4908 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2026 20:4308 Օգս, 2026
  • Զելենսկին Բելգրադում հանդիպել է Վուչիչի հետ 20:2908 Օգս, 2026
  • Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ 20:1808 Օգս, 2026
  • ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո 20:0508 Օգս, 2026
  • Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է եղել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը 19:5408 Օգս, 2026
  • Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ 19:4508 Օգս, 2026
  • Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ 19:3808 Օգս, 2026
  • Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովայի փողոցում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի 19:2708 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո 19:2208 Օգս, 2026
  • Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:1608 Օգս, 2026
  • Երիտասարդների բնապահպանական պահանջները 18:4308 Օգս, 2026
  • Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ. Բոգոդիստով 18:0608 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը 17:5508 Օգս, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015