ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իսրայելում հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Իր հերթին, Իսրայելի նախագահը հայտարարել է, որ Ուիթքոֆի այցը շատ կարևոր է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների վերադարձի համար:
Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Գազայում հումանիտար ճգնաժամերին վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին: Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վատթարանում է: Սովից և թերսնուցումից մահացածների թիվը հասել է 154-ի:
Իսրայելական հարվածներից վերջին մեկ օրում 90-ից ավելի մարդ զոհվել է հումանիտար օգնության սպասելիս:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։