Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները մեղավոր է ճանաչվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար՝ հայտնում է գերմանական մամուլը: Մյունխենի դատախազությունը Լինտներին մեղադրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ քվեարկություն ապահովելու նպատակով ադրբեջանական միջոցներով այլ պաշտոնյաների կաշառելու համար։ Նշվում է, որ 2008-2016 թվականներին Լինտները Բաքվից մոտ 4 միլիոն եվրո է ստացել։ Ըստ դատավճռի՝ կոռուպցիոն սխեման մանրակրկիտ պլանավորված է եղել: Գործը քննվել է վեց ամիս։ Լինտները դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։