«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։
«Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»,- հայտնում է նա։