ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 անդամ համատեղ հայտարարությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ կոչ անելով ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ առանց բռնության և հալածանքների վախի:
«Այդ քայլը համապատասխանում է միջազգային իրավունքին և կնպաստի տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը», - ասված է փաստաթղթում։
Կոնգրեսականները մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, պաշտոնյաները շեշտել են այն պահպանելու կարևորությունը: Նաև ընդգծվել է հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։