Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտներ, սահմանազատման պետական հանձնաժողովներին հանձնարարել շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրի միջև երկկողմ բանակցությունները: Աբու Դաբիում կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահի հանդիպումը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: