COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

Վրաստանում հուլիսի 6-ին ձերբակալվել է մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group-ի, Silknet-ի և Euronews Georgia-ի հիմնադիր ու սեփականատեր Գիորգի Ռամիշվիլին, հաղորդում է վրացական «Պիրվելի»  հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանում խուզարկության ժամանակ գործարարի ձեռքի ուղեբեռում հրազեն է հայտնաբերվել։ «Ռամիշվիլին զենքի արտոնագիր ունի, սակայն այն կրելու թույլտվություն չուներ»,- մանրամասնում է հեռուստաալիքը։

Վրաստանում հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր անօրինական կրելը նախատեսում է պատիժ՝ չորսից յոթ տարի ազատազրկմամբ։

Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչները Գիորգի Ռամիշվիլու կալանավորումը կապում են նրա քաղաքական հայացքների հետ։ «2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ կառավարության դեմ բողոքի ցույցեր սկսվելուց երկու օր անց, Silknet-ը և Silk Road Group-ն աջակցել են  Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտմանը»,- հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում