• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի... 13:48
Օրակարգում Հայաստանի դիվերսիֆիկացվող արտաքին քաղաքականությունն է Օրակարգում Հայաստանի դիվերսիֆիկացվող արտաքին... 20:50
Թուրքիայի ՊՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել կանխել Սև ծովում միջադեպերը. «Հարևաններ» Թուրքիայի ՊՆ-ն Ռուսաստանին և... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արծվիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին. գլխավոր դատախազ
Քաղաքականություն
11:5904 Հլս, 2025

Արծվիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին. գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

 2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։

Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի թիվս այլնի

- պատասխանատու լինելով Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար,

- Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով Բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,

- Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ և լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները և նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,

խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:

Այսպես.

Արծվիկ Մինասյանը.

- տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,

- տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,

- տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել:

Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:

Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաև իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ:

Մասնավորապես.

Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի թիվ 25-214-Ն գրությամբ ստանալով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի քննարկմանը։

Հանձնաժողովը, Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է Կառավարության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները և սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։

Նիստից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6–ին, Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ 1 միավոր անշարժ գույքի տվյալները և կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում ևս ներառված են եղել հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցույթային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին, ըստ փաստաթղթերի, հայտեր և գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, և օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։

Մրցույթի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը,

- հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը,

- նախագծային փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում, միաձայն հաղթող է ճանաչել Բենիամին Ղալեչյանին։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի և Բենիամին Ղալեչյանի միջև կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ սահմանելով 631.560 ՀՀ դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում և վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանը, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Ավելին՝ նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձևակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

 Այսինքն, Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝

Տալ համաձայնություն՝ ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:        

Դիտումների քանակ137
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 11:4904 Հլս, 2025 Գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:0019 Դեկ, 2025
  • ՔՊ-ն առաջարկեց Գյումրու մանկապարտեզները անվճար դարձնել․ բյուջեի թեժ քննարկում 23:0019 Դեկ, 2025
  • Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար 22:5519 Դեկ, 2025
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 22:4419 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում 22:3619 Դեկ, 2025
  • ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է 175 մլն դոլարի «Սթենդ-Բայ» տեսակի վարկային համաձայնագիրը 22:3019 Դեկ, 2025
  • Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան 22:1919 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0419 Դեկ, 2025
  • Փոխվարչապետը խաղաղության ամրապնդման ինդիկատոր է համարում Ադրբեջանից նավթամթերքի ներկրումը 21:4919 Դեկ, 2025
  • Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները 21:3619 Դեկ, 2025
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 21:1419 Դեկ, 2025
  • Լուրեր 21։00 | Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա. փոխվարչապետը՝ ներկրված բենզինի մասին 21:0019 Դեկ, 2025
  • Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները 20:4519 Դեկ, 2025
  • Բիզնեսը զարգացնելու ևս մեկ հնարավորություն՝ տեղահանվածներին 20:3719 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 19. 2025 20:3019 Դեկ, 2025
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից 20:2519 Դեկ, 2025
  • Ընդդեմ ԵՄ աղմկողները ՌԴ ձեռքին բութ գործիք են. փորձագետ 20:2119 Դեկ, 2025
  • Ուկրաինայի դրոնները Միջերկրական ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին 20:1619 Դեկ, 2025
  • Քննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը 20:0819 Դեկ, 2025
  • Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին 20:0119 Դեկ, 2025
  • Արթուր Նահապետյանը կարևորել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը CoSP11-ի շրջանակում 19:5419 Դեկ, 2025
  • Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան Խաչատրյան 19:4619 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 19:4019 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 19:3219 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.12.2025 19:2419 Դեկ, 2025
  • Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերություն 19:1819 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը թե՛ դիզայնով, թե՛ ֆունկցիոնալությամբ համապատասխան կլինի միջազգային ստանդարտին 19:1219 Դեկ, 2025
  • Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն 19:0319 Դեկ, 2025
  • Լուրեր 19։00 | ԶՈՒ նոր համազգեստի փորձանմուշները բուռն արձագանք են առաջացրել. փորձագետի գնահատականը 19:0019 Դեկ, 2025
  • Պատրաստ ենք բանակցությունների, բայց մեր պայմաններով. Պուտին 18:5219 Դեկ, 2025
  • Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆ 18:4319 Դեկ, 2025
  • Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան 18:3519 Դեկ, 2025
  • Երևանում բացվել է Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակը 18:2719 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով 18:2119 Դեկ, 2025
  • GeoLab. ապագայի կրթական կենտրոն՝ ԵՊՀ-ում 18:1419 Դեկ, 2025
  • Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան 18:0619 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թարմացրել է Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած խախտումների վերաբերյալ իր բանաձևը 18:0119 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել է Երևանում կայանալիք հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր 17:5219 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտ. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը 17:4219 Դեկ, 2025
  • Վարչապետը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը 17:3119 Դեկ, 2025
  • Քննարկվել են էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:0919 Դեկ, 2025
  • Լուրեր 17։00 | ԱԱԾ գաղտնազերծված փաստաթուղթ․ Եզրաս արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել «Կարո» ծածկանունով 17:0019 Դեկ, 2025
  • Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է 16:5719 Դեկ, 2025
  • Հակակոռուպցիոն արդարադատությունը միջազգային օրակարգում․ հայկական պատվիրակության հանդիպումները CoSP11-ում 16:5519 Դեկ, 2025
  • Նոյեմբերից ի վեր ավտոմեքենաներից հեռացվել է մոտ 400 ստանդարտին անհամապատասխան նվագարկչի ուժեղացուցիչ 16:4319 Դեկ, 2025
  • Երևանի մսուր-մանկապարտեզներից մեկի խոհանոցի գործունեությունը կասեցվել է 16:3219 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը Բրաունում կատարված սպանությունից հետո. BBC 16:2419 Դեկ, 2025
  • Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է. ԱԱԾ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթը 16:1419 Դեկ, 2025
  • Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը 16:0819 Դեկ, 2025
  • Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է. Շեկերինսկա 16:0119 Դեկ, 2025
  • Սուբվենցիոն ծրագրով սահմանամերձ Խաչիկում նորացվում են խմելու և ոռոգման ջրերի ցանցերը 15:5319 Դեկ, 2025
  • ՀՀ ֆինանսների նախարարը Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է բյուջետային աջակցության հարցեր 15:4919 Դեկ, 2025
  • Հայաստան ժամանեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը | ՈՒՂԻՂ 15:4319 Դեկ, 2025
  • Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 15:4119 Դեկ, 2025
  • Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր 15:3519 Դեկ, 2025
  • Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել 15:3119 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերն՝ առանց տեղումների. ջերմաստիճանը էապես չի փոխվի 15:1319 Դեկ, 2025
  • Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք 15:1019 Դեկ, 2025
  • Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը. վարչապետ 15:0719 Դեկ, 2025
  • Հայկական բռնցքամարտը մրցաշրջան 2025-ում արձանագրել է բոլոր ժամանակների լավագույն արդյունքը. ֆեդերացիա 15:0219 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Անկախությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև 1-ին առևտրատնտեսական գործարքը. Պապոյանը՝ բենզինի ներկրման մասին 15:0019 Դեկ, 2025
  • ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների շուրջ 14:5119 Դեկ, 2025
  • «Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի 14:4219 Դեկ, 2025
  • Մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնն արդիականացվել է 14:3319 Դեկ, 2025
  • Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է 14:2519 Դեկ, 2025
  • Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած. ՆԳՆ ՓԾ 14:2019 Դեկ, 2025
  • Վաղն առավոտյան երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը 14:1019 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրները 13:5719 Դեկ, 2025
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել տիեզերքի ուսումնասիրության հարցում համաշխարհային առաջատարության հասնելու մասին 13:4519 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015