Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Մինչև տարեվերջ կշարունակենք 30-հազարական աջակցությունը ԼՂ-ից տեղահանված անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար. փոխվարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցին:

«Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ աջակցության շահառուները անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: «Հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,- նշեց փոխվարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում