Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Վահագն Ալեքսանյանը՝ աշխատանքի ժամին հավաքների մասնակցող ՀԷՑ-ի աշխատակիցների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ամենայն հավանականությամբ, հուլիսից ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Կառավարությունը, և բոլոր այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած՝ կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև ՀԷՑ-ում շատ ավելի շատ աշխատանք կա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից:

«Այսինքն՝ եթե կան մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, այնպես անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, և գործի ժամին գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում՝ քաղաքական խարդավանքներով, կազատվեն»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին՝ որտեղից պատգամավորին նման տեղեկություն, որ կան մարդիկ, որոնք գործի ժամին գործ չեն անում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ ՀԷՑ-ում մարդկանց, աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգներին»:

Վահագն Ալեքսանյանը նաև նշեց՝ չի հավատում, որ նույնիսկ 1-2 աշխատող լինի, որ միտինգներին ինքնակամ մասնակցի:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, իսկ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում