Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Այդ խայտառակ անբարոյականության կրողների՞ն են առաջարկում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, էն էլ՝ վարչապե՞տ. Ալեքսանյան

ԿԿարմեն Ղուկասյան

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՔՊ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմիանան ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք խոսքն այն մասին է, որ «Մամիջանյանենք կավատության գործով անցած մեկի եղբորը բերել, ուզում են վարչապետի թեկնածո՞ւ սարքել»:

Դիտարկմանը, թե խոսքը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մասին է, պատգամավորը ճշտեց՝ խոսքը ռազմական հեղաշրջման կոչեր արած մարդուն վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ մասին է, մարդու, որն իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորում էր Հայաստանում մարդկանց սպանել, մարդկանց «գյուլլել»:

«Այդ խայտառակ անբարոյականության կրողների՞ն են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, էն էլ՝ վարչապե՞տ: Լո՞ւրջ են ասում»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին՝ արդյոք նա բացառում է երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը, տվեց դրական պատասխան:

«Իհարկե, իսկ դրա նախադրյալը ո՞րն է՝ որպես այդպիսին, ի՞նչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների: Ես նման բան չեմ տեսնում»,- նշեց Ալեքսանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում