Խուզարկություններ են իրականացվում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում: Այս մասին հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին տեղեկացրին, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: