Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք, բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կա՛մ ավանակ է, կա՛մ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք՝ խոսքը լրատվամիջոցներում տարածված տեղեկության մասին է, որը, իբրև թե, հրապարակել է ֆրանսիական Courrier France 24 պարբերականը, համաձայն որի՝ ֆրանսիական ընկերություններից մեկը գաղտնի կերպով սկսել է միջուկային վառելիքի թափոններ տեղափոխել մեր երկիր, որոնք պահվում են «Դիլիջան» ազգային պարկում:
Հիշեցնենք՝ ՇՄ նախարարությունն արդեն իսկ հերքել է՝ հայտնելով, որ մամուլում տարածված՝ «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։