Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով իրենց հայրենակիցների զոհվելու և ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, նաև 9 մարդու ձերբակալման կապակցությամբ:
Գերատեսչությունն ակնկալում է, որ Ռուսաստանն անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի շուրջ և կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի այն իրականացնողներին:
ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Բաքուն իր խիստ բողոքն է հայտնել դեպքի առնչությամբ:
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։ Մարիա Զախարովան նշել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից:
Նրա խոսքով՝ Պյոտր Վոլոկովիխն անհրաժեշտ պարզաբանումներ է տվել ադրբեջանական կողմին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։