«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում օրական միջինը 50 հոգի դառնում է արյան դոնոր: Կենտրոնի տնօրենը նկատել է, որ Հայաստանում ամեն տարի աճում է անհատույց դոնորների թիվը: Դրան նպաստում է այն, որ կենտրոնի վերակառուցված «Արյան բանկը» համալրվել է գերժամանակակից բժշկական սարքավորումներով: Անցյալ տարի 23 հազար արյունատվության դեպքերի մոտ 11 տոկոսը եղել է անհատույց:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։