1980-ական թվականներին կառուցված Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնն առաջին անգամ հիմնանորոգվել է՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ և հուսալի միջավայր ավելի քան 60,000 քաղաքացիների բուժսպասարկման համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Չորսուկես անգամ ավելացել են նաև կենտրոնի վճարովի հիմունքներով ծառայությունները: Առողջության կենտրոնը վերազինվել է նորագույն ախտորոշիչ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մատուցել բարձր ճշգրտությամբ և որակյալ բժշկական ծառայություններ։
Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել են՝
-
թվային և շարժական ռենտգեն սարքավորումներ,
-
ամերիկյան ուլտրաձայնային սարք՝ 4 տվիչով,
-
all-in-one համակարգիչներ՝ մանկաբույժների և թերապևտների համար:
Առողջության առաջնային պահպանման օղակը առողջապահական համակարգի հիմքն է՝ մատչելի, կանխարգելիչ և շարունակական ծառայություններ մատուցելու տեսանկյունից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է իրականացնում քաղաքային բուժհաստատությունների արդիականացման ու զարգացման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա որակյալ բժշկական սպասարկում:
Մանրամասները՝ տեսանյութում։