ԳԳոհար Սարգսյան

Թրամփը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում դեպի խաղաղություն ու համաձայնություն ճանապարհը հնարավոր է

Թրամփը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում դեպի խաղաղություն ու համաձայնություն ճանապարհը հնարավոր է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը «չափազանց թույլ պատասխան է տվել»՝ ի պատասխան իր միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածների․ արձակված 14 հրթիռից 13-ը հաջողվել է որսալ, մեկը վտանգ չի ներկայացրել։

Թրամփն Իրանին շնորհակալություն է հայտնել հարվածների մասին նախապես տեղեկացնելու համար, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից։ Նա հույս է հայտնել, որ Իրանը «պարպել է զայրույթը» և այժմ Մերձավոր Արևելքում հնարավոր է ճանապարհը դեպի խաղաղություն և համաձայնություն։

Նա հայտարարել է, որ Կատարում ԱՄՆ ավիաբազաներին Իրանի հարվածներից հետո կատարցիների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում