Համացանցում կրկին կեղծ տեսանյութ է տարածվել, այս անգամ «Լուրեր»-ի մեկնաբան Նարե Ոսկանյանի անունից գովազդվում է շաքարախտի դեմ ինչ-որ դեղամիջոց, որը հնարավոր է պատվիրել առցանց: Կեղծ տեսանյութում հղում է արվում բժշկի, որն, իրականում, վնասվածքաբան-օրթոպեդ է։ Ոստիկանությունից նշում են՝ նման մեթոդով գումար կորցնելու մասին հաղորդում դեռ չի ստացվել։ Օգտատերերին հորդորում են որևէ դեղորայք գնելուց առաջ բժշկից պարզել՝ կարելի՞ է օգտագործել, թե ոչ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։