Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող «Քուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Ըստ Թել Ավիվի՝ Քուդսը կենտրոններն օգտագործել է Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար՝ Մերձավոր Արևելքում իրանական ռեժիմի լիազորված անձանց միջոցով։
Հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հետախուզական կենտրոններին: Հաստատվել են տեղեկությունները, որ իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա երկու գործընկերները՝ Հասան Մոհակեքը և Մոհսեն Բաքերին:
Միջազգային զարգացումները՝ տեսանյութում: