Նիկարմ ֆուտբոլային ակումբը 44-օրյա պատերազմի հերոս Աբգար Նազարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային առաջին մրցաշարն է անցկացրել Տավուշի մարզի 4 գյուղի դպրոցականների միջև, հերոսի ծննդավայրում՝ Կիրանցում, որը հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանին է: Կազմակերպիչները մտադիր են ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։