51 կգ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ըմբիշ Մարտին Մանջիկյանը 2:2 հաշվով ցավալի պարտություն է կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր: