Լոնդոնում մեկնարկել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների երկրորդ փուլը: Հաղորդվում է, որ Պեկինի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ Վաշինգտոնինը՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նոր հանդիպման մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Չինաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով։ Կողմերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսին Ժնևում՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Չինաստանի համար 145% մաքսատուրքերի մասին: Պեկինը ի պատասխան հայտարարել է ամերիկյան ապրանքների համար 125% մաքսատուրքերի մասին։ Այնուհետև կողմերը համաձայնության են եկել փոխադարձաբար կրճատել տուրքերը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։