Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Առաջիկայում նախատեսվում է՝
-
ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,
-
ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,
-
շինարարության մրցույթի նախապատրաստում։
«Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,- գրել է Ավինյանը: