Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը, որը պատվիրակությամբ մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Քիթ Քելոգի և Սթիվ Ուիթքոֆի հետ, քննարկումներ ունեցել պետքարտուղարությունում և Կոնգրեսում։ Քննարկվել են մարտի դաշտում իրավիճակը, Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, հակառուսական պատժամիջոցների խստացման հեռանկարը և Կիևին ռազմական աջակցությունը։
Երմակը հիշեցրել է, որ Մոսկվային են փոխանցել պատերազմի ընթացքում Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված երեխաների անուններ և ակնկալում են, որ նրանք կվերադարձվեն հայրենիք:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը չի ցանկանում հրադադար հաստատել: «Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք գործողություններ անցկացնել և ոչնչացնել նրանց ռազմական ներուժը»,- նախազգուշացրել է Երմակը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակված է, և Կոնգրեսն ու Սպիտակ տունը անհրաժեշտության դեպքում դրանք կհաստատեն: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները բավական ծանր կլինեն:
Անդրիյ Երմակն էլ նշել է, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները բավարար չեն, շեշտել՝ դրանք պետք է համակարգվեն նաև Եվրամիության հետ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: