Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

ԴԴիանա Գասպարյան

Տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը: Նշվում է, որ կառույցը կդադարեցնի աշխատանքը հուլիսի 1-ից:

Կենտրոնի որոշ աշխատակիցներ ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։

Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պարզաբանելով լուրը, հայտարարել է՝ կենտրոնը կվերակազմակերպվի և կդառնա նախարարության մաս:

Կենտրոնի հիմնական առաքելությունն էր արևմտյան արժեքների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցչի կարծիքով՝ այս քայլը հերթական ապացույցն է, որ Վրաստանի իշխանությունը փոխում է եվրոպական կուրսը:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում