Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հատկացրած միջոցներից 152 մլն դրամը հափշտակվել է: Գործով 12 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 7-ի մասով գործը կուղարկվի դատարան, Հայրապետյանի մասը դեռ քննվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան