Փաշինյանը՝ մարզահամերգային համալիրում հարսանիքի և եկեղեցիների համար ստանդարտներ սահմանելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք: Այ, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում-քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պե՞տք է տնտեսվարությամբ զբաղվել: Բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարսանեկան միջոցառմանը, որը տեղի էր ունեցել մարզահամերգային համալիրում:

«Ընդհակառակը՝ պետք է քաջալերել: Այսօր Հայաստանից 100-ավոր ընտանիքներ գնում են, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանալ, դիզայներները հավելյալ գումար ստանալ, ծառայություն մատուցողները հավելյալ գումար ստանալ, հավելյալ հարկ վճարել և հավելյալ ծասխեր անելու հնարավորություն ունենալ, չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին...

Մենք մեր եկեղեցիներին էլ ենք նման կերպ վերաբերվում: Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այեցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար:

Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «ապալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես... Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...

Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել...»,- ասաց Փաշինյանը և այս համատեքստում նկատեց, որ եթե հիմա մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը:

Փաշինյանը նաև ԿԳՄՍ նախարարին հորդորեց՝ եկեղեցիների համար ստանդարտներ սահմանել:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում