Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել Սերգեյ Լավրովի՝ Հայաստանյան այցի օրակարգի մասին:
Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարին։ Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ Լավրովը նաև ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։