Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր բանակցություններին: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է լինի լավ նախապատրաստված և արդյունավետ։ «Պետությունների ղեկավարներն իրենք կորոշեն ամսաթվերը»,- հավելել է պաշտոնյան: Պեսկովը նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-ուկրաինական կարգավորման գործում Վաշինգտոնի ջանքերը և նախընտրում է հասնել իր նպատակներին դիվանագիտական ճանապարհով։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: