Մխչյանի դպրոցի սարսափելի դեպքի մասին տեղյակ եղած բոլոր պատասխանատուները հեռացվելու են, հավաստիացրել է ԿԳՄՍ նախարարը:
Բարձր դասարանի աշակերտներից մի քանիսը չորրորդ դասարանցիների քթանցքերին ստիպողաբար փոշենման զանգված են քսել, որ կախվածություն առաջացնեն: Այնուհետև գումար են շորթել:
Հաղորդումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել, մեղադրյալները չորսն են, որոնցից երեքը՝ անչափահաս:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։