ԼԼուսինե Մուրադյան

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, ավելորդ ջղաձգումները որևէ մեկին չեն փրկելու. Պապոյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, ավելորդ ջղաձգումները որևէ մեկին չեն փրկելու. Պապոյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Ցանկացած մեկը, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյա լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի գնահատականի է արժանի, քան ես այդ գնահատականը տվել եմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով խորհրդարանում երեկ տեղի ունեցած վեճից հետո Ֆեյսբուքի իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մասին գրառմանը:

«Ես ոչինչ չունեմ և ոչինչ չեմ ունեցել: Այս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն գույքերի ցանկ ու միլիարդավոր դրամների ցանկ, որ կարդում ես ժամերով,- ասաց նախարարը և հավելեց,- Արցախյան պատերազմից անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չէ, որ լինի գող, կոռումպացված մարդ»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը հայտարարեց. «Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ այդ ընտանիքի անդամներին, չեն փրկելու»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ իշխանությանն ուղղված քննադատություններին արձագանքել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքել էր Լևոն Քոչարյանը: Արշակյանը պահանջել էր տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց էր սկսվել:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում