Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մերցը վստահեցրել է Դոնալդ Թրամփին, որ մտադիր է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերին։
«Բեռլինը Վաշինգտոնի անփոխարինելի բարեկամն ու գործընկերն է։ Նախագահ Թրամփը և կանցլեր Մերցը համաձայնել են սերտ գործակցություն վարել», - հայտնում է գերմանական կողմը:
Նշվում է, որ Թրամփն էլ խոստացել է աջակցել Բեռլինի ջանքերին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և եվրոպական այլ գործընկերների հետ՝ հասնելու Ուկրաինայում երկարատև խաղաղության: Նաև Մերցը և Թրամփը հաստատել են, որ մտադիր են հնարավորինս արագ լուծելու առևտրային տարաձայնությունները: Պաշտոնյաները պայմանավորվել են փոխադարձ այցելություններ կատարել Գերմանիա և Միացյալ Նահանգներ:
Մանրամասները՝ տեսանյութում։