Էջմիածնի վետերանների խորհրդի անդամները կարող են զրկվել իրենց միակ հավաքատեղիից: Բացի այն, որ խորհրդի շենքը փլուզման վտանգի տակ է, համայնքապետարանը նպատակահարմար չի դիտարկում դրա գործունեությունը: Շենքի դուռը կոտրված է, պատերը՝ ճաքած, վետերաններն իրենք են վախենում փլուզման վտանգից, բայց ուզում են, որ իրենց հավաքատեղին պահպանվի և ուշադրության արժանանա:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։