ԳԳոհար Սարգսյան

Երևանում կայացավ Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Երևանում կայացավ Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ոլորտի ներկայացուցիչներ, մարզասերներ:

Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 8-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Առաջնությանը մասնակցում է մոտ 1000 մարզիկ՝ 54 երկրից։ 2027 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել նաև Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում