5-րդ օրն է՝ անհետ կորած է 2 տարեկան Տիգրանը: Որոնողական աշխատանքին միացել են 218 փրկարար, 170 ոստիկան, Մարմարիկի և հարակից գյուղերի բնակիչներ՝ աչքի առաջ ունենալով բոլոր վարկածները: Գետն է ընկել, կենդանի է տարել, թե առևանգել են՝ այս հարցերի պատասխանները դեռ չկան: Ինչպես և ինչ հանգամանքերում է փոքրիկը դուրս մնացել տեսադաշտից, այդ օրը տեղի ունեցածը վերհիշել է հայրը: Ընտանիքի անդամների ու փրկարարների հետ զրուցել է Իրինա Մկրտչյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։