Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) կշարունակի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա մինչև պաղեստինյան Գազայի հատված մարդասիրական օգնության շրջափակման վերացումը, չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնությանը: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդեսալամը:
«Մեր պատասխանը իսրայելական կազմավորմանը անխուսափելի է»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ռմբակոծությունը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ երեքշաբթի Օմանի Սուլթանության ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ իր միջնորդությամբ ԱՄՆ-ն ու Սանայի իշխանությունները հրադադարի մասին համաձայնագիր են կնքել: Այն նախատեսում է փոխադարձաբար հրաժարվել միմյանց օբյեկտների, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբելմանդեբի նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումներից: