Պաշտոնական Թեհրանն աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը Բաքու կատարած այցի ժամանակ: Սաիդ Խաթիբզադեն համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում:
Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան գործակցությանը, նշել՝ երկու երկրի հարաբերությունները տարածաշրջանում ամենասերտն են: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը փորձում է վերացնել կողմերի միջև առաջացած արհեստական խոչընդոտները և հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն:
Նա դատապարտել է 2023 թ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, նշել, որ լայնածավալ հետաքննություն է անցկացվել:
Մանրամասները՝ տեսանյութում: