Այն անձինք, որոնք համաձայնել են տանել իրենց երեխաների մասունքները հուղարկավորելու, այս թիվը նվազել է, և նվազել է այն բանի արդյունքում, որ քննիչներն աշխատանք են կատարել, գենետիկական տարբեր փորձաքննություններ են նշանակել և կատարել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին:
Ըստ ՔԿ նախագահի՝ այլ հարց է, թե ինքանով է այս քննությունը գոհացնում դատավարության այս կամ այն մասնակցին:
«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց, այնուամենայնիվ, դարձյալ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, որոնք դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են:
Ես նշեմ, որ վերջին 4 ամսվա ընթացքում դարձյալ 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողոթյունների ընթացքում եղել են անձինք, որոնք համաձայնել են և հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց այս ուղղությամբ ունենք բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չենք ստացել»,- ասաց նա:
Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև իր նշանակումը և իր նշանակումից ի վեր քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել, և որ քրեական վարույթը բաղկացած է 100-ավոր հատորներից:
Արթուր Պողոսյանը նաև նշեց, որ պաշտոնավարումից հետո գրեթե ամենօյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների ծնողների, և ամենօրյա կապի մեջ է նրանց հետ: