Այսօր տեղի է ունեցել նաև Փարաքարի ավագանու առաջին նիստը։
Այստեղ քվեարկություն չի անցկացվել, և օրենքի ուժով խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Միասնություն» դաշինքի ցուցակի առաջին համար Վալոդյա Գրիգորյանը։
Նրա ղեկավարած քաղաքական ուժը մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների կեսից ավելին՝ 57 տոկոսը։
Ընտրված համայնքապետը լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին։