ԼԼուսինե Մուրադյան

Հանրապետության հովտային և նախալեռնային հատվածներում ցրտահարության դեպքեր չենք ունենալու. Սուրենյան

Հանրապետության հովտային և նախալեռնային հատվածներում ցրտահարության դեպքեր չենք ունենալու. Սուրենյան

Առաջիկա 10 օրերին հյուսիսային լայնություններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չենք սպասում: Ճիշտ է, կունենանք ցիկլոններ, բայց այդ ցիկլոնները լինելու են հարավ-արևմուտքից, Միջերկրական ծովի շրջաններից, և մեր տարածաշրջան տեղափոխելու են խոնավ, արևադարձային տաք օդ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Դա նշանակում է, որ օդի ջերմաստիճանի անկում առաջիկա 10 օրերի ընթացքում չի կանխատեսվում, որը շատ ուրախալի է, որովհետև օր օրի փոքրանում է ցրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում: Այս պահի վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ հանրապետության հովտային և նախալեռնային հատվածներում, հուրախություն մեզ, ցրտահարության դեպքեր չենք ունենալու»,- ասաց նա:

Ապրիլ-հունիսին կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան: Տեղումների քանակն ապրիլ-մայիսին նորմային մոտ է, իսկ հունիսին՝ նորմայից պակաս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում