Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Ամեն ինչ արվում է, որ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի ունենա. ԱԱԾ տնօրեն

Ամեն ինչ արվում է, որ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի ունենա. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների՝ փետրվարի 7-ի հանդիպման արդյունքով աշխատանքները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ըստ նրա՝ հանդիպման արդյունքների մասին տեղեկացվել են նաև ծնողները:

«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացրել ենք իրենց այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շարունակական աշխատանքի վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ չմանրամասնելով, թե ինչ է կոնկրետ քննարկվել, քանի որ այն գաղտնի է:

«Ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և արդյունքում արձանագրված այն կետերը, որ հուզում են անհայտ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք: 

Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք»,- ասաց Աբազյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում