COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք մեր կողմից ռազմական գործողություն չենք սկսելու. Արսեն Թորոսյան

Մենք մեր կողմից ռազմական գործողություն չենք սկսելու. Արսեն Թորոսյան

Բաքվից հնչող ամենօրյա ապատեղեկությունները տեղեկատվական սադրանք են, կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ դրանց առաջին նպատակը մեր երկրում կայունությունը խաթարելն է, վախի մթնոլորտ տարածելը:

«Պաշտպանության նախարարության ու ԵՄ դիտորդների պարզաբանումները փարատում են կասկածները, որ կրակոց կա: Ուզում եմ հավելել, որ փաստական տվյալ չի ներկայացվում, որովհետև գիտենք, որ և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից տեսախցիկներ են տեղադրված, և մենք տեսել ենք, որ տեղեկատվական պրովոկացիաները նաև դրանով էին զուգորդվում: Եվ երկրորդը՝ ես կարծում եմ՝ Ադրբեջանի համար անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի, և նրանք նաև խնդիր են տեսնում իրենց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ, իրենց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ, ցույց տալու, որ ՀՀ-ն դեստրուկտիվ է, մենք էլ զոհի դերում ենք: Սա տեսնելով ոչ առաջին անգամ՝ մեր անելիքներում որևէ բան չպետք է փոխվի: Կարևորը՝ մեր անելիքներում որևէ բան չպետք է փոխվի, մեր ՊՆ-ն պետք է պատրաստ լինի արձագանքել, բայց մենք մեր կողմից ռազմական գործողություն չենք սկսելու, որովհետև ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում