ԿԿարմեն Ղուկասյան

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որում ընդգծել է՝ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:

«Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ:

Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել: Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար:

Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,- գրել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում