• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ դարձնել ցանկացողները պատրաստվում են մասնակցել ընտրություններին. Արշակյան Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ... 20:49
Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․ նոր քրգործե՞ր են սպասվում Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․... 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:4314 Մար, 2025

Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա․ Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի հետ ի՞նչ է խոսվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1990 թվականներից սկսված խնդիրներ կան, փախստականների խնդիր կա և այլն: Բաքվից հնչած հայտարարություններում երբեմն ասում են, որ այդ փախստականները պետք է վերադառնան և այլն: Արդյոք դա ընկալվում է որպես տարածքային պահանջ, այդ մարդկանց վերադարձի հարցը և այլն, Ձեր տեսանկյունը, դիտանկյունը ի՞նչն է այս հարցի շուրջ, երբ Ադրբեջանը նաև բարձրացնում է փախստականների վերադարձի հարցը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել թուրք լրագրողներից մեկը:

«Ձեր հարցին կա մի շատ կարևոր լրացում. Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եվ Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը և մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 %-ն անվանելով «արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել, արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ՝ արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, բայց ես նկատի ունեմ՝ մենք կարող ենք քարտեզի վրա նայել և ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ է արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։

Նկատի ունեմ՝ նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել, բայց նորից եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։

Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։

«Զանգեզուրի միջանցք» ասված խոսույթը նույնպես հենց այդ պատճառով անընդունելի է մեզ համար, որովհետև դա տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք և ասում ենք այո, պատրաստ ենք, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության պայմաններով։ Եվ հասկանալով, որ կան բարդություններ, նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որ դա իրականություն լինի և տեղի ունենա, և արել ենք կոնկրետ առաջարկ երկաթուղային կապի վերականգնման համար և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Ընդ որում, այդ առաջարկի էությունը մենք չենք հրապարակում մի պարզ պատճառով, որպեսզի նաև դա դիվանագիտական կոռեկտության խախտում չլինի, որ աշխատանքային փաստաթղթի էությունը բացում ենք, բայց մեր գնահատմամբ մենք լուծել ենք այդ հարցը և ակնկալում ենք նույնպիսի լուծում մեզ համար։

Այսօր ասում եմ, որ մենք առաջարկել ենք այնպիսի լուծում, որ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումների հարցի լուծում ենք տվել։ Ընդամենը մնում է, որ Ադրբեջանն այդ լուծմանը համաձայնվի։ Ավելին ասեմ, մենք դեռ 2022 թվականից, եթե չեմ սխալվում, Կառավարությունում շրջանառության մեջ է Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի բացման մասին Կառավարության որոշման նախագիծը։ Այսինքն՝ նախագիծը նրա մասին է, որ սահմանային կոնկրետ կետերում մենք անցագրային կետեր ենք բացում, որպեսզի Ադրբեջանի տրանսպորտային միջոցները, բեռները, քաղաքացիները կարողանան երթևեկել Հայաստանի Հանրապետության տարածքով, այդ թվում՝ դեպի Նախիջևան։ Եվ սա է հարցի մեր ընկալումը:

Ադրբեջանն ինքն իրեն հակասում է, ինչո՞վ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է նրանով, որ 2021 թվականը և հաջորդող շրջանը իրենք պաշտոնական մակարդակում անվանում են ետկոնֆլիկտային շրջան: Բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այսինքն` Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ, շատ հաճախ ուժի և ուժի կիրառման սպառնալիք և «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի, եկեք ուղիղ ասենք՝ Հայաստանի պետության գոյությունն իսկ: Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու, կներեք, իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է:

Իմիջիայլոց, և հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես մի կողմից ասում եմ, որ այս գծից արևմտյան Ադրբեջանն այստեղ է, այս գծից այս կողմ «արևմտյան Ադրբեջան» չկա, բայց ես հասկանում եմ, որ կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ այստեղ է։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է և մեր պատկերացումն է, որովհետև եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում, նորից եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների և այլն, բայց եթե մենք ուզում ենք կառուցել՝ հոսող տարածաշրջանի վրա հնարավոր չէ ոչ մի բան կառուցել։

Իմիջիայլոց, շատ կարևոր բան կա։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն ունեն արդեն իսկ փոխադարձորեն վավերացված առաջին միջազգային փաստաթուղթը, որը մեր երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որը ստորագրվել է մեր երկրների հանձնաժողովների կողմից և մեր երկրներում առկա ընթացակարգերով վավերացվել, որտեղ արձանագրվում է, որ սահմանազատման հիմքը, բազային սկզբունքն Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականին, մեր հարցի համատեքստում երկու արձանագրում է անում, առաջինը, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, և Խորհրդային միության երկրների ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ։ Եվ հետևաբար, այդ խոսույթն արդեն իսկ հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող դե յուրե փաստաթղթին, ուղիղ հակասում է: Մենք այդ պայմանավորվածությանը հավատարիմ ենք և հետևողական, համբերատար շարժվում ենք խաղաղության ուղղությամբ»,- պատասխանել է վարչապետը։

Դիտումների քանակ168
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել 21:1912 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրությունը և Սահմանադրության պահանջը 21:0012 Փտր, 2026
  • Գիտության մեջ կանանց ներգրավվածությունն ավելացել է 20:5712 Փտր, 2026
  • Լուվրի թանգարանի եզակի ցուցանմուշների մասին՝ առաջին ձեռքից 20:5112 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 12 Փետրուար․ 2026 20:4712 Փտր, 2026
  • Տուրիստական ընկերություններին կտրվեն բալեր, որոնք կարող են նվազել բողոքների դեպքում. Պապոյան 20:4312 Փտր, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ը պատրաստ են փոխզիջումների. Ֆիդան 20:3912 Փտր, 2026
  • Փետրուար 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3312 Փտր, 2026
  • ՄԱԿ-ի գործունեությունը՝ աշակերտների դիտակետում 20:2812 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 20:2212 Փտր, 2026
  • ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ 20:1612 Փտր, 2026
  • 43 մլրդ դրամի ծրագիր՝ Գեղարքունիքում. մարզպետն ամփոփել է 2025-ը 20:0912 Փտր, 2026
  • Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան 20:0312 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 19:5412 Փտր, 2026
  • Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան 19:4812 Փտր, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ 19:4212 Փտր, 2026
  • Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին 19:3412 Փտր, 2026
  • Ինչու 5 մլն դրամ հատկացնել փաստաբանին, եթե կարելի է գնալ անվճար ճանապարհով. Գյումրու ավագանու նիստը 19:2512 Փտր, 2026
  • Վիրահատում են ռոբոտն ու մարդը. նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին 19:1612 Փտր, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:1112 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 19:0212 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | 2024-ին տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն. վարչապետ | 12.02.2026 19:0012 Փտր, 2026
  • Նեթանյահուն հանդիպել է Թրամփին 18:5812 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը 18:5212 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը 18:4412 Փտր, 2026
  • Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը 18:3112 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործակցության հարցեր 18:2212 Փտր, 2026
  • Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․ վարչապետ 18:1712 Փտր, 2026
  • Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1312 Փտր, 2026
  • Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ 18:0212 Փտր, 2026
  • Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ 17:5212 Փտր, 2026
  • Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին 17:4112 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան 17:2412 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0912 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 17:0012 Փտր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր 16:5712 Փտր, 2026
  • Ժնևում գործող Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն 16:4912 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:4412 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:4112 Փտր, 2026
  • Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա 16:3912 Փտր, 2026
  • ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում 16:3312 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց և մառախուղ․ ջերմաստիճանը կբարձրանա 16:2112 Փտր, 2026
  • Կարծում եմ, որ քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող լինել Հակոբ Հակոբյանին ՀՌՀ անդամի կարգավիճակից զրկելու. Աղաջանյան 16:1212 Փտր, 2026
  • Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է. Ալեքսանյան 15:5212 Փտր, 2026
  • Հայաստանն ազատ է համագործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում. Զախարովա 15:4312 Փտր, 2026
  • Հակոբ Մովսեսն ի՞նչ է ասել՝ միտք, և Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով. Հայկ Կոնջորյան 15:3612 Փտր, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր 15:3412 Փտր, 2026
  • Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետևողական քայլերը տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում 15:2212 Փտր, 2026
  • Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան 15:1412 Փտր, 2026
  • Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է 15:0812 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին միջինում մեկ հայտարարատուն ստացել է 81 հազար դրամ 15:0012 Փտր, 2026
  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողության մանրամասներ 14:5312 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը 14:4212 Փտր, 2026
  • Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար 14:3112 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3012 Փտր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1712 Փտր, 2026
  • Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով 13:5612 Փտր, 2026
  • Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 13:4312 Փտր, 2026
  • Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին 13:3612 Փտր, 2026
  • Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան 13:3212 Փտր, 2026
  • Արման Խոջոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները 13:1912 Փտր, 2026
  • Վարչապետը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով 13:1112 Փտր, 2026
  • 27-ամյա երիտասարդի տանը մարիխուանա է հայտնաբերվել. Ամասիայի համայնքային ոստիկանների բացահայտումը 13:0212 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | ՀՀ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. վարչապետ 13:0012 Փտր, 2026
  • 2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 12:4812 Փտր, 2026
  • Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով 12:4512 Փտր, 2026
  • Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում և հայտարարեն իրենց գործունեության մասին 12:3912 Փտր, 2026
  • 76 537 քաղաքացի 2025-ին հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Փաշինյան 12:3412 Փտր, 2026
  • Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում. Զելենսկի 12:1912 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել 12:0812 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Փտր, 2026
  • Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան 11:5712 Փտր, 2026
  • Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը 11:5212 Փտր, 2026
  • Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում 11:4512 Փտր, 2026
  • Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել 11:3512 Փտր, 2026
  • Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 11:2312 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման և նորարարության ոլորտներում 11:1812 Փտր, 2026
  • Այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին. Հակոբ Հակոբյան 11:0912 Փտր, 2026
  • Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով Էրեբունի վարչական շրջանի մի շարք փողոցներում ջուր չի լինի 11:0312 Փտր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0012 Փտր, 2026
  • Ես իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություններ անել. Հակոբ Հակոբյան 10:4712 Փտր, 2026
  • Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին 10:2912 Փտր, 2026
  • «Սիրո տոն»-ը՝ «Նարեկացի» արվեստի միությունում 10:1612 Փտր, 2026
  • Խստացնել քրեական քաղաքականությունը. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Արմավիրի դատախազության 2025-ի աշխատանքը 10:0712 Փտր, 2026
  • Լուրեր 10։00 | ԱԹՍ-ի ցուցադրումը Հայաստան-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն է. վարչապետ 10:0012 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0012 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 09:3712 Փտր, 2026
  • Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 09:1512 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 08:5812 Փտր, 2026
  • 75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 08:4212 Փտր, 2026
  • Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում անվադողերի վերանորոգման կետ է այրվել 08:1412 Փտր, 2026
  • Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և վիրավոր 08:0212 Փտր, 2026
  • «Մտածելակերտ». թերլեմեզյանցիների ստուգատես-ցուցահանդեսը 01:0612 Փտր, 2026
  • Լսողության վերականգնում՝ ոսկրային հաղորդման սարքի միջոցով 00:5612 Փտր, 2026
  • Համաձայն ենք Ռուսաստանի հետ նորից հանդիպել. Զելենսկի 00:3112 Փտր, 2026
  • Դուք պաշտպանում եք ռազմական հեղաշրջման կոչ անողին. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը 00:1112 Փտր, 2026
  • ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը 23:5211 Փտր, 2026
  • Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենաներ են վնասվել 23:4211 Փտր, 2026
  • Մի ԱԹՍ ցույց տալու իմաստը ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն էր. վարչապետ 23:2711 Փտր, 2026
  • Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն 23:0011 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015