Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարությանն ամրացված 9 տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ԱԳ նախարարի համապատասխան իրավական ակտով կիրականացվի տրանսպորտային միջոցների բաշխումը օտարերկրյա պետություններում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմիններին: Հիմնավորման համաձայն՝ նախարարության հաշվեկշռում հաշվառված է 15 մեքենա, որոնցից 14-ը ՀՀ վարչապետի հանձնարությամբ ենթակա է կրճատման:
Հաշվի առնելով 2025-2026թթ. ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրերի մեջ ներառված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները:
Ավտոմեքենաները գտնվում են տեխնիկապես անթերի վիճակում: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն: